Չնախատեսված կանգառ Ծիլքար բնակավայրում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ինչպես հայտնի է, նախընտրական քարոզարշավի հերթական օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործընկերների հետ ուղևորվել է Լոռու մարզ:
Ճանապարհին ՔՊ ավտոբուսը կանգառ է ունեցել Ծիլքար բնակավայրում, որտեղ վարչապետին սպասելիս են եղել տեղացիները:
«Ձեր բռնած գործին հաջողություն»,- մաղթել են քաղաքացիներն ու գրկախառնվել վարչապետի հետ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:


Կարծիքներ