Ամոթ, դիտելուց հետո զզվանք և սրտխառնոց է առաջանում․ ՀՌՀ նախագահը՝ «Հայաստան» դաշինքի քարոզչական հոլովակի մասին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ուժի նախընտրական քարոզչական հոլովակների բովանդակությանը։
«Սա Հայաստան դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակից երկու դրվագ է: Պարզվում է Արեվմտյան Ադրբեջանի Էրիվանի մարզում Մայր Հայաստանի փոխարեն Աթաթուրքի արձանն է կանգնեցվելու, Ծիծեռնակաբերդի հուշարձանի փոխարեն՝ աշխարհի ամենախոշոր մզկիթը, անվավեր են ճանաչվելու հայկական անձնագրերը... և այսպես շարունակ: Իբր Հայաստանի մոտ ապագայի վիճակն է: Հոլովակը դիտելուց հետո զզվանք ու սրտխառնոց է առաջանում:
Քաղաքական ուժերին և որոշ հեռուստատեսություններին միայն թվում է, որ նախընտրական շրջանում նախընտրական քարոզչության անվան տակ կարող են սղացնել ցանկացած կեղտ, ապատեղեկատվություն, հուսահատություն, տխմարություն, հայատյաց բովանդակություն:
Հազար անգամ ամոթ»։
Գրառմանը կից՝ Հակոբյանը մի քանի սքրինշոթ է հրապարակել։




Կարծիքներ