Հիմնանորոգվում է Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհը
Ընթացքի մեջ են Արթիկ-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը: Շինաշխատանքների իրականացման համար ՀՀ պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 266 միլիոն դրամ։
Հողային աշխատանքներն ավարտված են, իրականացվում են հիմքերի կառուցման, սելավատարների և ջրագծերի անցկացման երթևեկելի մասի նորոգման աշխատանքները։ Նախատեսվում է մայթերի կառուցում, կտեղադրվեն նաև արհեստական կառուցվածքներ:
Կարծիքներ