ՄԱԿ-ն Իրանին մեղադրել է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների մեջ ուկրաինական ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Իրանը մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ է կատարել` խոցելով Ուկրաինայի միջազգային ավիաուղիների` PS752 չվերթը կատարող ինքնաթիռը եւ մահացու հարձակումից հետո, նշվում է նշված է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների UN entity on human rights զեկույցում:
«Պաշտոնական պարզաբանման մեջ առկա անհամապատասխանությունները, կարծես, ուղղված են առավելագույն շփոթություն եւ նվազագույն հստակություն մտցնելուն: Դրանք, կարծես, մտածված կերպով մոլորեցնում եւ տարակուսանք ենք առաջացնում»,- պաշտոնական նամակում նշել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ագնես Քալամարը:
«Ինչ վերաբերում է թույլատրված սխալներին, ապա դրանք առնվազն ստանդարտ ընթացակարգերի եւ կանխարգելիչ սկզբունքների անխոհեմ անտեսում են ենթադրում, որոնք պետք է ամբողջությամբ իրականացվեին` հաշվի առնելով հանգամանքները եւ հրթիռի արձակման դիրքը քաղաքացիական օդանավակայանի մոտակայքում»,- նշվում է Քալլամարի նամակում:
«Պատշաճ հետաքննություն սկսելու փոխարեն իշխանությունները թույլ տվեցին թալանել ավիավթարի վայրը, այնուհետեւ գետնին հավասարացնել այն բուլդոզերով, ինչը դժվարացրել է ապացույցների հավաքումը եւ ընտանիքները զրկել է իրենց հարազատների մասին անփոխարինելի հիշողություններից»,- ասվում է ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի նամակում:
Ուկրաինայի միջազգային ավիաընկերության` Կիեւ թռնող Boeing 737-800 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո: Զոհվել էր 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ: Հունվարի 11-ին իրանցի զինվորականները հայտնել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար էր խոցվել, մեղավորը մարդկային գործոնն էր. ինքնաթիռը թռել էր իրանական ռազմական օբյեկտի մոտով եւ որպես «թշնամական թիրախ», այսինքն` թեւավոր հրթիռ էր ընկալվել: Ընդ որում, Իրանը նշել էր, որ իրենք հարձակման էին սպասում ԱՄՆ-ի կողմից, ինչի կապակցությամբ երկրի ՀՕՊ համակարգերը մարտական պատրաստվածության էին բերվել:
Կարծիքներ