Հայ-ռուսական համալսարանի այգին կրելու է Վալերի Դանելինի անունը. Արմեն Դարբինյան
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրել է․ «Ինձ համար շատ դժվար է խոսել այս մասին, բայց Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի գիտական խորհուրդը այսօր որոշում է ընդունել այն մասին, որ այսուհետ մեր հիանալի համալսարանական Երախտագիտության այգին կրելու է հայ քաջ հերոս, արմատներով ռուս օդաչու Վալերի Դանելինի անունը:
Փառք հայ ժողովրդի և պետության հերոս-սպային, ով զոհվեց թուրքական ցեղասպան արշավանքի արդյունքում: Մենք անպայման վրեժխնդիր կլինենք, Վալերա, հանգչիր խաղաղությամբ, հերոս: Մենք հոգ կտանենք երեխաների մասին ․․․
Փա՛ռք հայ զինվորներին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին, թուրքական F-16 ինքնաթիռի դավադիր կրակից խոցվել է ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25-ը։ Օդաչուն՝ Վալերի Դանելինը, զոհվել է։ Հավերժ փառք Հայրենքի համար հերոսացած մեր բոլոր քաջերին։
Կարծիքներ