Հունաստանը 22 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացնի ուսումնական հրաձգություն Կիպրոսում ռուսական Ս-300-ով. ԶԼՄ-ներ
Հունաստանի զինված ուժերը պատրաստվում են անցկացնել ուսումնական հրաձգություն ռուսական արտադրության Ս-300 զենիթահրթիռային համալիրից Կրետեում, հաղորդում է ieidiseis.gr-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
«Կարմիր արջը» (Ս-300) վերջին 22 տարվա ընթացքում կհսկի Կրետե կզու արեւելյան արվարձաններն եւ կղզու շրջակայքը 280 կմ շառավղով, որտեղ պատրաստ է խոցել յուրաքանչյուր թռչող «որսորդին»,-գրում է կայքը:
Հունական Ս-300-ի առաջին կրակը արձակվել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին Հանյեում ՆԱՏՕ-ի փորձադաշտում Կրետեում դրա տեղադրումից 14 տարի անց: «Պատմական հրաձգության» ժամանակ ներկա են գտնվել գրեթե բոլոր ռազմական ներկայացուցիչները, որոնք հավատարմագրված էին այն ժամանակ Աթենքում,-գրում է պարբերականը:
Ս-300-ի երկրորդ հրաձգության նախապատրաստումը համընկնում է թուրք-հունական հարաբերությունների միջեւ լարվածության երկարատեւ աճի հետ Արեւելյան ՄԻջերկրական ծովում եւ Սեւ ծովում Թուրքիայի՝ Ս-400 համալիրի փորձնարկումների հետ:
Պարբերականը գրում է, որ մեծ հեռավորության ռուսական զենիթահրթիռային համալիրների տեղադրումը Կրետեում տեղի է ունեցել 1999 թվականին ամերիկացիների համաձայնությամբ եւ միջնորդությամբ, որոնք տեղեկացվել են դրանք փոխանցելու մասին:
Ամերիկյան պաշտոնական անձինք ներկա են գտնվել Կրետեում Ս-300-ի առաջին փորձարկման ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Կարծիքներ