Կուրիլյան շրջանում մինչև 4,2 մագնիտուդ ուժգնությամբ ութ երկրաշարժ է տեղի ունեցել

Երեքշաբթի սեյսմոլոգները Խաղաղ օվկիանոսում Կուրիլյան կղզիների մոտ գրանցել են մինչև 4,2 մագնիտուդով ութ երկրաշարժ։
«Երկրաշարժերի ուժգնությունը 3,0-ից 4,2 մագնիտուդ է: Հիմնականում դրանք գրանցվում են կղզիների միջին խմբի մոտ»,- ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԳԱ միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղում:
Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։
Կարծիքներ