Ուկրաինան ԱՄՆ-ից 2 միլիարդ դոլարի ամսական տնտեսական օգնություն է խնդրում

Ուկրաինան ԱՄՆ-ից 2 միլիարդ դոլարի ամսական տնտեսական օգնություն է խնդրում

Կիևը ԱՄՆ վարչակազմից ամսական առնվազն 2 միլիարդ դոլարի շտապ տնտեսական օգնություն է խնդրում՝ ասելով, որ առանց այդ միջոցների Ուկրաինայի հումանիտար ճգնաժամը կարող է վատթարանալ: ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի գրում է Washington Post- ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոյին։

Ըստ The Washington Post-ի՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Մարչենկոն ԱՄՆ պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ ասել է, որ Կիևին ամսական առնվազն 5 միլիարդ դոլար միջազգային օգնություն է անհրաժեշտ՝ ապրիլ, մայիս և հունիս ամիսներին իր հրատապ ծախսերը վճարելու համար, որից 2 միլիարդը խնդրում են Միացյալ Նահանգներից։ Բացի այդ, ապագայում ակնկալվում է լրացուցիչ հարցում՝ կապված երկրի վերականգնման ավելի երկարաժամկետ կարիքների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում