Հնդկաստանի հյուսիսում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 40 մարդ մահացել է
Առնվազն 42 մարդ է մահացել Հնդկաստանի հյուսիսային Ուտարակհանդ նահանգում, որտեղ մուսսոնային անձրևները շարունակվում են ավելի քան երեք օր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Business Standard թերթը՝ հղում անելով նահանգի կառավարությունից ստացված տեղեկատվությանը:
Տեղատարափ անձրևները սողանքների, քարաթափումների ու ջրհեղեղների պատճառ են դարձել այս լեռնային նահանգում: Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում: Տեղական իշխանությունները օգնություն են խնդրել զինված ուժերից, որոնք կմասնակցեն փրկարարական աշխատանքներին:
Կարծիքներ