Վարչապետը՝ Թուրքիայի սպառնալիքների, ռուսական աջակցության, Մարգարիտա Սիմոնյանի գրառման մասին. РБК-ի հարցազրույցը
Հավանականությունը մեծ էր եւ այժմ էլ կա հավանականություն պատերազմի, քանի որ կան երկրներ, որոնք սրում են կոնֆլիկտը:
Այս մասին Ռուսական РБК լրատվամիջոցի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վերջին ռազմական բախման ժամանակ պատերազմի հավանականության մասին հարցին. նա նշել է, որ շահագրգիռ երկրներից առաջինը Թուրքիան է, որն այդպես էլ չի հրաժարվել հայերին ցեղասպանելու մտքից՝ ոչ միայն չընդունելով Ցեղասպանությունը, այլ նաեւ արդարացնելով այն:
«Թուրքիան վաղեմի երազանք ունի՝ կառավարել ամբողջ Հարավային Կովկասը եւ ամբողջ թափով աշխատում է՝ այդ ցանկությունը իրականություն դարձնելու համար»,-ասել է վարչապետը:
Ռուսաստանի Դաշնության դերի մասին խոսելիս էլ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Ռուսաստանի Դաշնությունն իր ներդրումն ունի հակամարտության կարգավորման շուրջ մղվող ջանքերում եւ այս վերջին զինված հարձակման հարթեցման գործում էլ Կրեմլն իր ավանդն ունի:
«Կրեմլի, ՌԴ արտաքին գործերի նախարարության, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի անմիջական ներգրավվածությունն առանցքային դեր է ունեցել այն բանի համար, որ մենք ունենանք համեմատաբար կայուն իրավիճակ: Իհարկե, շատերը Հայաստանում եւ բազմաթիվ հայեր հարց են հնչեցնում, թե ինչու Թուրքիան՝ որպես Ադրբեջանի գործընկեր, նման բուռն աջակցություն է հայտնում Ադրբեջանին, իսկ Ռուսաստանի դաշնությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր, ոչ այնքան միանշանակ է աջակցում Հայաստանին: Այստեղ կարեւոր է հասկանալ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է հանդիսանում, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ»,-ասել է ՀՀ վարչապետը:
«Դու չե՞ք կարծում, որ Ռուսաստանը կարծես հետ է քաշվել հակամարտության միջամտությունից». Իլյա Դորոնովի այս հարցին վարչապետը բացասական պատասխան է տվել՝ նշելով.
«Ոչ իհարկե, Ռուսաստանը պարզապես չի կարող հետ քաշվել: Այստեղ կան ոչ միայն Հայաստանի համար կենսական նշանակության հետաքրքրություններ, այլեւ Ռուսաստանի Դաշնության համար կենսական կարեւորության հետաքրքրություններ: Մենք այս հարցում ունենք համատեղ հետաքրքրություններ, ինչը, կարծում եմ, հիմքային նշանակություն ունի հայ-ռուսական հարաբերությունների համար:
Այստեղ խաղարկվում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ անվտանգության մասին հարց: Մեր տարածաշրջանում իրավիճակը հիմա այնքան լարված է իրավիճակը, որ ղարաբաղյան հակամարտության սրումը կարող է տարածաշրջանում անդառնալի հետեւանքներ թողնել՝ հանգեցնելով գլոբալ ողբերգության: Եվ ահա, վերջին իրադարձությունների մասին միջազգային հանրության արձագանքն ապացուցում է, որ բոլորն են հասկանում՝ այս տարածաշրջանից կարող է սկսվել գլոբալ հակամարտություն եւ կան ուժեր, որոնք հետաքրքրված են այդ կոնֆլիկտով ու եթե նայենք, թե ինչ քաղաքականություն է վարում Թուրքիան Լիբիայի, Սիրիայի, Իրաքի նկատմամբ, կարող ենք փաստել, որ իրենք են հետարքրված հակամարտության հրահրմամբ»:
Ի պատասխան հարցին, թե ովքեր են ներառվելու նշված գլոբալ հակամարտության մեջ՝ վարչապետը հայտարարեց, որ բոլոր երկրները: նա մանրամասնեց, որ Հայաստանի համար, մասնավորապես, պաշտպանական առումով դիտարկելիս, հուլիսի 12-ից տեղի ունեցածը լոկալ բախում էր, ինչին եղավ լայն միջազգային արձագանք:
Լրագրող Իլյա Դորոնովը, վերադառնալով Ռուսաստանի թեմային, հայտնեց, որ շատերը Ռուսաստանում կարծում են, որ ՌԴ-ի արձագանքն ու միջամտությունը կարող էր ավելի մեծ լինել, եթե Հայաստանը ճանաչեր Ղրիմը: Նա հետաքրքրվեց, թե ինչու՞ Հայաստանը չի ճանաչում Ղրիմը:
«Անկեղծ ասած, ես առաջին անգամ եմ այդ մասին լսում, որովհետեւ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հարթակներում այդ հարցը երբեւէ չի բարձրաձայնվել: Մինչ օրս Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ կարծում եմ, այս համատեքստում տեղին չէ նման հարց տալը: Ես չեմ կարծում, որ մեր ռազմավարադաշնակցային հարաբերությունները սրա վրա են հիմնված»,-պատասխանել է վարչապետը:
Այս հարցից հետո Դորևոնովը հետաքրքրվեց, թե ՀՀ վարչապետը կարդացե՞լ է Մարգարիտա Սիմոնյանի (RT-ի գլխավոր խմբագիր) գրառումըը: Բացասական պատասխան ստանալուց հետո, նա ընթերցեց գրառումը, որին ՀՀ վարչապետը մեկնաբանեց.
«Ղրիմի մասին ես արդեն խոսեցի, մենք ասում են, որ հայաստանը Լեռնային ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Ես ասել եմ, որ Լեռնային ղարաբաղը հայաստան է եւ վերջ, որից հետո Ադրբեջանում հիստերիկա սկսվեց: Փաստ է, որ Հայաստանն է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը: Հայաստանի հակամարտության լուծման իր պատկերացումներն ունի, Ադրբեջանը՝ իր:
Հարցի երկրորդ մասի մասին կարող եմ ասել, որ Ռուսաստանը եւ Ռուսաստանի աջակիցները պետք է հասկանան, որ իրենց դաշնակիցը ոչ թե Փաշինյանն է, Պետրոսյանը, Պողոսյանը, Սարգսյանը կամ Քոչարյանը, առանձին ընտանիքներ կամ բիզնեսմեններ, այլ հայ ժողովուրդը (Մարգարիտա Սիմոնյանի գրառման մեջ նշվում է, որ հայաստանի իշխանությունները ապօրինաբար կալանավորել են ռուսաստանի դաշնակից ռոբերտ Քոչարյանին): Սա կարեւոր նրբություն է:
Փաշինյանից, Պողոսյաններից ու մյուսներից զատ, մենք ընդհանուր հետաքրքրություններ ունենք: հեղափոխությունից հետո Հայաստանում ինչ կանխատեսումներ եղան, որ Հայաստանը գնալու է արեւմուտք, արեւելք, բայց տեսանք, թե ուր գնաց Հայաստանը: ՀԿ-ները (գրառման մեջ նշված), որոնք որակվում են որպես Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված կառույցներ, գործել են նաեւ այն նախագահների իշխանության օրոք, որոնց՝ Ռուսաստանի հանդեպ լոյալությունը որեւէ մեկը կասկածի տակ չի դրել:
Բոլոր այդ կառույցները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք, եթե վերջիններս ռուսամետ էին, ինչո՞ւ չեն փակել այդ կազմակերպությունները», -նշեց ՀՀ վարչապետը։
Կարծիքներ