Հնդկաստանում ձկնորսները 800 կգ կշռող կատվաձուկ են որսացել (լուսանկար)
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգի ափերին ձկնորսները 800 կգ կշռող կատվաձուկ են որսացել, հայտնում է KalingaTV-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձկնորսները հսկայական ձկանը որսացել են պատահմամբ՝ երկուշաբթի վաղ առավոտյան ծով դուրս գալով։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Արևմտյան Բենգալիա և Օդիշա նահանգների միջև սահմանի մոտակայքում։
Ափ հասցնելուց հետո հսկա ձկանը տեսնելու են հավաքվել տասնյակ մարդիկ։
Հենց նույն օրն այս որսն աճուրդի միջոցով վաճառվել է․ ձկնորսները որսի համար մոտ 50 000 ռուփի են ստացել։
Կարծիքներ