Հրդեհ Արգիշտիի փողոցում․ տուժածներ չկան

Հրդեհ Արգիշտիի փողոցում․ տուժածներ չկան

Հոկտեմբերի 12-ին, ժամը 13։07-ին Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտիի փողոցի թիվ 7/6 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարաններից մեկի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։28-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել են խորդանոցի կախովի առաստաղը (մոտ 2 քմ) և լվացքի մեքենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում