Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա

Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա

Գյումրու Բաղրամյան փողոցը մոտ 50 տարի անց առաջին անգամ կոյուղատար համակարգ կունենա: 90 ընտանիք ունեցող թաղամասն իր գոյության ընթացքում երբևէ չի ունեցել այն:

Խնդիրն այս տարի կլուծվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ջանքերով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

«Խմբակցության կողմից ներկայացված Բաղրամյան փողոցի կոյուղատար համակարգի հիմնանորոգման վերաբերյալ գրավոր առաջարկն ընդունվել է Գյումրու համայնքապետարանի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանում և հաստատվել:

Այս ծրագրի իրականացման համար համայնքի բյուջեից կհատկացվի 41 միլիոն 600 հազար դրամ:

Բաղրամյան փողոցում տասնամյակներ շարունակ խնդիրը լուծվում է ինքնաշեն հորերի միջոցով, որոնք հատկապես ամառային ամիսներին տարածքում գարշահոտություն են տարածում և տարին բոլոր տհաճ իրավիճակների առաջ կագնեցնում բնակիչներին»,- ասված է գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում