Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է երկուստեք սառեցնել միջուկային զինանոցը
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է Ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատման մասին պայմանագրի (ՀՍԿՊ) մեկ տարով երկարաձգման դեպքում «սառեցնել» միջուկային մարտալիցքերը։ Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանն առաջարկում է ՀՍԿՊ-ն երկարաձգել մեկ տարով, ընդ որում՝ պատրաստ է ԱՄՆ-ի հետ միասին քաղաքական պարտավորություն ստանձնել այդ ժամանակահատվածում կողմերի ունեցած միջուկային մարտալիցքերի քանակությունը «սառեցնելու» շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն ավելի վաղ մերժել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ միջոցառումների պայմանագիրը (ՀՍԿՊ, ՌՀՍ-3) երկարաձգելու մասին։
Կարծիքներ