Եզակի կազմով Տրոմբոնահարների օկտետը կներկայացնի ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ

Փետրվարի 26-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա եզակի և տարբերվող կազմ ունեցող Տրոմբոնահարների օկտետի համերգը։ Օկտետի կազմում ելույթ կունենան երաժիշտներ Վահրամ Դավթյանը, Կարո Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արիստակես Մարտիրոսյանը, Վոլոդյա Ծատուրյանը, Հայկ Տեր-Մարգարյանը, Տիգրան Հակոբյանը, Մատիաս Վարելան։ Երեկոյի ընթացքում կհնչեն ջազային և դասական հայտնի ստեղծագործություններ՝ մշակված Տրոմբոնահարների օկտետի համար:
Կարծիքներ