Աֆղանստանի ԱԳ նախարարը գնահատել Է Օսլոյում Արեւմուտքի երկրների հետ անցկացված բանակցությունները

Աֆղանստանի ԱԳ նախարարը գնահատել Է Օսլոյում Արեւմուտքի երկրների հետ անցկացված բանակցությունները

Օսլոյում մի շարք արեւմտյան երկրների, ներառյալ ԱՄՆ-ի հետ Աֆղանստանի պատվիրակության բանակցություններն անցել են հաջողությամբ. հաջողվել Է փոխըմբռնման հասնել առանձին հարցերի եւ Աֆղանստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասնակի չեղարկման շուրջ:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարար Ամիր Խան Մութաքին: Թալիբների պատվիրակությունը հունվարի 23-ից մինչեւ 25-ը այցելել Էր Օսլո, որտեղ բանակցություններ են անցկացվել աֆղանցի քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, ինչպես նաեւ Նորվեգիայից ու մի շարք այլ երկրներից ժամանած դիվանագետների հետ:

«Օսլոյում մենք հանդիպումներ ենք ունեցել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեգիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ: Իհարկե, նրանք կասկածներ են ունեցել, իսկ մենք՝ պահանջներ, բայց հանդիպումները հաջողությամբ են անցել… Հատկապես ԱՄՆ-ի հետ բանակցություններում մենք առաջընթացի ենք հասել պատժամիջոցների չեղարկման հարցում»,-ասել Է Մութաքին: Քաղաքական գործչի խոսքով՝ տրվել են մի շարք լիցենզիաներ, որոնք նպաստելու են Աֆղանստան միջոցներ վերադառնալուն: «Եվ մենք սպասում ենք ավելիին: Իրադրության բարելավման համեմատ մյուս երկրները խոստացել են հումանիտար օգնություն ցուցաբերել, որն արդեն ընդլայնվում Է»,-հայտարարել Է Մութաքին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում