Շուշիում թշնամին հարվածել է Radio Aurora-ի հաղորդիչ կայանին
Մեծ ցավով տեղեկացնում եմ, որ Շուշիում թշնամին հարվածել է
Radio Aurora-ի հաղորդիչ կայանին և ցավոք սրտի, հարվածը եղել է ճշգրիտ։
Այս օրերին մենք աշխարել ենք գերլարված ռեժիմով, արել ենք հնարավորինս՝ մաքսիմալ արագ և ճշգրիտ տեղեկատվությունը փոխանցելու համար։ Ոմանք դժգոհում էին, որ եթերում երբեմն սխալվում էինք, երբեմն ճիշտ չէինք կառուցում նախադասությունը (աշխատել ենք վերջին րոպեներին եկած տեղեկությունը հաղորդել ռադիոլսողին), բայց շատերն էլ մեր կողքին են եղել՝ հասկանալով, որ ֆիզիկապես գերհոգնած վիճակում ենք ու գնահատելով մեր աշխատանքը՝ միայն շնորհակալության խոսքեր են ասել։Պատերազմի մեկնարկից ի վեր Михаил Джанполадян-ը և Рузок Аврора Шагинян-ը իմացել են, որ մի օր այս հարվածը լինելու է ու չնայած նրան, որ սրա հետևանքով ռադիոկայանը կրեց մեծ ֆինանսական կորուստներ, նրանք Արցախում մնացին մինչև վերջ, որովհետև գիտեին, որ սահմանին կանգնած տղաները լսում են մեզ։ Ու նրանց ամեն մի զանգից, ամեն հաղորդագրությունից բոլորս նոր շունչ էինք ստանում (հավատացեք, որ գրածսպաթոս չի)։
Ցավոք մեր ձայնը հայրենի #Արցախում այլևս լսելի չի լինի, բայց մենք վստահ ենք, որ #հաղթումենք։
Կարծիքներ