Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ քաղաքապետի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն |tert.am|

tert.am: Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի քաղաքապետ Լի Բրանդը և քաղաքային իշխանության այլ ներկայացուցիչներ նախօրեին միացել են տեղի հայ համայնքին՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում վերջ դնել բռնությանը և զսպիչ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ, գրում է տեղական yourcentralvalley.com-ը։

Ի նշան Հայաստանի ժողովրդի հետ համերաշխության՝ Ֆրեզնոյի քաղաքապետարանի մոտ տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման արարողություն։

«Թեև մենք այստեղ ենք, մենք կապված ենք Հայաստանի հետ: Մենք կապված ենք այն մարդկանց միջոցով, ովքեր այստեղ են ապրում»,- ասել է Ֆրեզնոյի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ջերի Դայերը՝ ընդգծելով, որ Հայաստանի դրոշը բարձրացնելով՝ իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի հետ և կանգնած են նրանց կողքին։

«Այս քայլով դատապարտում ենք վայրագությունները, որոնց միջոցով հայերն անցել են անցյալում և այսօր նույնպես անցնում են»,-հավելել է նա։

Քաղաքի իշխանությունները նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում