Թուրքիայի մայրաքաղաքում կամուրջ են գողացել

Թուրքիայի մայրաքաղաքում կամուրջ են գողացել

Անկարայում մի խումբ տղամարդիկ ապամոնտաժել են 500 մետրանոց կամուրջը։ Նրանք կալանավորված են։ Այս մասին հայտնում է Daily Sabah-ը։

Ըստ աղբյուրի՝ գողացված կամուրջը կառուցվել է 1936թ.-ին, շահագործումից հանվել է մոտ 40 տարի առաջ՝ ջրհեղեղից վնասվելու հետևանքով։ Հետո իշխանությունները նոր անցում են կառուցել։

Գրեթե երկու շաբաթ առաջ մի քանի հոգի հատուկ տեխնիկայի (բուլդոզերներ և բեռնատարներ) օգնությամբ չորս օր ապամոնտաժել են հին կամուրջը՝ թողնելով միայն բետոնե հիմքը։ Այսպիսով, ստացել են մոտ 70 տոննա մետաղ, որը հաջողությամբ վաճառել են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում