Ճապոնիան հավանություն է տվել Pfizer-ով 5-11 տարեկան երեխաների պատվաստմանը
Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հավանություն է տվել 5-11 տարեկան երեխաների համար Pfizer-ի հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառմանը։
Այս տարիքի երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կկազմի մեծահասակների պատվաստման դեղաչափի մեկ երրորդը։ Նշվում է, որ մեծահասակների և երեխաների համար պատվաստանյութի ակտիվ բաղադրիչները նույնն են:
Նոյեմբերի 22-ին Pfizer և BioNTech ընկերությունները հայտարարել էին, որ իրենց պատվաստանյութը 100%-ով արդյունավետ է 12-15 տարեկան երեխաներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելու համար։
Կարծիքներ