Հայտնի Google Arts and Culture հարթակում ցուցադրվում է Հայաստանի մշակութային արժեքներից մեկը

Հայտնի Google Arts and Culture հարթակում ցուցադրվում է Հայաստանի մշակութային արժեքներից մեկը

 ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «UNESCO World Heritage Review»-ի համագործակցությամբ՝ հայտնի Google Arts and Culture հարթակի վրա ստեղծվել և արդեն ցուցադրվում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հայաստանի 3 մշակութային արժեքներից մեկը՝ «Էջմիածնի Մայր տաճար և եկեղեցիներ (սբ. Հռիփսիմե, սբ. Գայանե, սբ. Շողակաթ) և Զվարթնոցի տաճարի հնավայր»։

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված ևս երկու մշակութային արժեք շուտով կտեղադրվի հարթակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում