Անասնաբույժները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում

Անասնաբույժները աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում են պահանջում

էկոնոմիկայի նախարարության շենքի դիմաց մի խումբ անասնաբույժներ բողոքի ակցիա են անցկացնում` Կառավարությունից պահանջելով աշխատանքային լավ պայմաններ, աշխատավարձի բարձրացում, կադրային համալրում և բժշկական ապահովագրություն:

«Մեզ փոխարինող չենք ունենալու` անասնաբույժը հայտնվելու է Կարմիր գրքում: Աշխատանքը սխալ է կազմակերպվում,այն սխալ հիմքերի վրա է դրված: Անցած տարի էլ դիմում ենք ներկայացրել և հրաժարվել աշխատանքից` մինչև հիմա այդ դիմումի պատասխանը չունենք:  Գյուղատնտեսություն ենք ուզում զարգացնել, ինչպե՞ս ենք զարգացնելու: Գյուղատնտեսության նախարարությունը փակեցին, անասնաբուժությունը ուզում են վերացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց անասնաբույժներից մեկը՝ նշելով, որ ստանում են ընդամենը 20-30 հազար դրամ աշխատավարձ այն դեպքում, երբ ուսման վարձը կազմել է 600 հազար դրամ:

«Դրա համար ոչ մեկ չի ցանկանում գյուղում անասնաբույժ աշխատել, մնացածը քաղաքում կատու ու շուն են բուժում»,- հավելեց բողոքի ակցիայի մասնակիցը:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում