Հարցեր, որոնք ավելի շուտ աշխարհաքաղաքական են. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը հարցազրույցներից մեկում հպարտացել է, թե Ալիեւն «առանձնահատուկ վերաբերմունք» ունի այն հարցում, որ «Հայաստանին թույլ չի տրվելու վերականգնել իր ռազմական եւ քաղաքական ռեսուրսները»։ «Minval.az»-ից էլ տեղեկանում ենք, որ Թուրքիայից պաշտպանական եւ ավիացիոն արտադրանքի արտահանման ծավալը հունվար-ապրիլին կազմել է մոտ 1 մլրդ դոլար: 2021 թ. հունվար-ապրիլին էլ Ադրբեջանը 117 315 մլն դոլարի պաշտպանական արտադրանք է ներկրել Թուրքիայից: Համեմատության համար նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում համապատասխան ցուցանիշը 8 795 մլն դոլար էր:
Այս երկու փաստը մեջբերեցինք՝ հասկանալի դարձնելու համար, որ մեզ թշնամի այս երկու պետությունների հետ հարաբերությունների կարգավորումից խոսելն անգամ անհեթեթություն է։ Մեր հրապարակումներում բազմիցս ենք խոսել այս մասին՝ ներկայացնելով ապացույցներ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական դիտանկյուններով՝ հատկապես «Մեղրիի միջանցքի» համապատկերում։ Վերջինիս մասով տեխնիկական մի նրբություն էլ կա, որը սնանկացնում է տարածաշրջանային ապաշրջափակման մասին բոլոր շրջանառվող միֆերը։ Խոսքը երկաթուղիների լայնությունների տարբերության մասին է։ Բանն այն է, որ նախագծվող Մեղրիի միջանցքով անցնող Կարս-Իգդիր-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ-Բաքու երկաթուղու՝ մինչեւ Ղարաբաղ հասնող հատվածը կառուցվելու է եվրոպական ստանդարտով՝ 1435 մմ: Նշված տեխնիկական ենթակառուցվածքն էլ պլանավորվում է կառուցել արդեն Ղարաբաղի տարածքում՝ մինչեւ Բաքու փոխադրումն իրականացնելու համար: Ավելորդ չի լինի նշել, որ Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, գործում է «ցարական ուղին»՝ 1520 մմ։
Այս՝ առաջին հայացքից զուտ տեխնիկական, բայց իրականում չափազանց կարեւոր հանգամանքը վկայում է մի բանի մասին...»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ