ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ իշխանություններն ուշադիր հետեւում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին ու կտեսնեն՝ կկարողանա՞ն դադարեցնել կոնֆլիկտի սրացումը:
Այս մասին կիրակնօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք շատ ուշադիր հետեւում ենք իրադարձություններին։ էսկալացիայի մասին ինձ դա հայտնի է։ Այդ տարածաշրջանում մենք լավ հարաբերություններ ունենք։ Տեսնենք, կարող ենք արդյոք դա դադարեցնել», - ասել է Թրամփը։
Կարծիքներ