Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի եռակողմ գագաթնաժողովը 2020 թվականին չի կայանա
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի, Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի եւ Ճապոնիայի վարչապետխ Յոսիհիդե Սուգայի մասնակցությամբ եռակողմ խորհրդակցությունն այս տարի չի կայանա, ինչպես պլանավորվել Էր: Դրա անցկացմանը խանգարում են լուրջ հակասությունները Տոկիոյի եւ Սեուլի միջեւ, հոկտեմբերի 13-ին հաղորդել Է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:
Այդ եռակողմ հանդիպումները 2008 թվականից անցկացվում են ամեն տարի՝ տնտեսական համագործակցության եւ այլ տարածաշրջանիային խնդիրների քննարկման համար: Այս տարի խորհրդակցությունը պետք Է տեղի ունենար Սեուլում: Սակայն վարչապետ Սուգան հարավկորեական կողմին ի գիտություն Է հայտնել, որ դրան չի մասնակցի այնքան ժամանակ, մինչեւ Սեուլը չփոխի իր դիրքորոշումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի ձեռնարկություններում կորեացի բանվորների աշխատանքի հակադրական օգտագործման խնդիրի շուրջը: 2018 թվականին Հարավային Կորեայի դատարանը Ճապոնիայի Nippon Steel խոշոր մետաղագործական կորպորացիային պարտավորեցրել Է փոխհատուցումներ վճարել այդ ստրուկների սերունդներին:
Ընկերությունը կառավարության խորհրդով հրաժարվել Է, եւ Հարավային Կորեայում նրա գույքը բռնագարվվել Է: Տոկիոն դա համարում Է 1965 թվականի երկկրողմ համաձայնությունների կոպիտ խախտում, երբ Սեուլը Տոկիոյի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելիս հրաժարվել Է այն բոլոր նյութական պահանջներից, որոնք կապված են Կորեայում Ճապոնիայի գաղութային տիրապետության հետ:
Կարծիքներ