Գորիսում՝ Անկախության փողոցում, անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված
Գորիսում՝ Անկախության փողոցում, անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանը։
«Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ: Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ ստեղծելով լուրջ վտանգ երթևեկության մասնակիցների համար: Նման արարքը վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին: Համայնքապետարանը կոչ է անում ականատեսներին հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն: Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխան տան իրենց գործողությունների համար»,- նշված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ