Դանիայում հնարավոր են համարել պաշտպանական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի պաշտպանության համար

Դանիայում հնարավոր են համարել պաշտպանական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ Գրենլանդիայի պաշտպանության համար

Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հնարավոր է համարել, որ իր երկիրը կարող է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Գրենլանդիան պաշտպանելու, այլ ոչ թե կղզին վաճառելու հարցում: Այս մասին նա ասել է Բրյուսելում Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովի մեկնարկից առաջ։

«Եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանի պաշտպանությանը, ապա, կարծում եմ, որ մենք կարող ենք համագործակցելու միջոց գտնել», – ասել է Ֆրեդերիկսենը լրագրողներին:

Նա ընդգծել է, որ «Գրենլանդիան չի վաճառվում»։

Վարչապետի խոսքով՝ և՛ ԱՄՆ-ն, և՛ Դանիան կցանկանային մեծացնել իրենց ներկայությունը Գրենլանդիայում, և դա իրեն հնարավոր է թվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում