Էկվադորի բանտում բախումների հետևանքով 116 մարդ է զոհվել

Էկվադորի բանտում բախումների հետևանքով  116 մարդ է զոհվել

Առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը՝ վիրավորվել Էկվադորի բանտում՝ բախումների հետեւանքով: ТАСС-ի հաղորդմամբ՝ այդ մասին չորեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Գիլյերմո Լասսոն:

«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածների և մոտ 80 վիրավորների մասին: Նրանք բոլորը բանտարկյալներ են», - ասել է նա մամուլի ասուլիսում:

Լասսոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ բռնության նոր դեպքերը կանխելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում