Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը

ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր աշխատանքը Ռուսաստանում և այսօր  մեկնել է Մոսկվայից: Այս մասին տեղեկությունը հայտնել են Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունից։

«Ռուսաստանի Դաշնությունում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է իր պաշտոնավարումը որպես ԱՄՆ բանագնաց և այսօր լքել է Մոսկվան:

Մինչև դեսպան Սալիվանի իրավահաջորդի ժամանումը, Էլիզաբեթ Ռուդը կկատարի Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը», - ասվում է դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում