Հունաստանի և Կանադայի արտգործնախարարները կքննարկեն իրադրությունը Լեռնային Ղարաբաղում
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ու Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանն այսօր հանդիպում կունենան: Այս մասին տեղեկացնում է Հունաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր: Հանդիպման առանցքում են լինելու Թուրքիայի անօրինական գործողությունները Արևելյան Միջերկրականում, իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, երկու երկրների համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև ԵՄ-Կանադա հարաբերությունները:
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները հանդես կգան հայտարարություններով:
Կարծիքներ