Լուկաշենկոյի «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը որպես Բելառուսի ղեկավար․ Ուկրաինայի ԱԳՆ

Լուկաշենկոյի «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը որպես Բելառուսի ղեկավար․ Ուկրաինայի ԱԳՆ

Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը չի նշանակում նրա ճանաչումը Բելառուսի լեգիտիմ նախագահ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային:

«Ուկրաինան երբեք ոչ մի կերպ չի միջամտել Բելառուսի ներքին գործերին և միշտ կաջակցի բելառուս ժողովրդին: Հաշվի առնելով Բելառուսում ընտրական գործընթացի և իրադարձությունների հետագա զարգացումը՝ Ալ. Լուկաշենկոյի այսօրվա «երդմնակալությունը» չի նշանակում իր ճանաչումը որպես Բելառուսի Հանրապետության ղեկավար»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում