Ես ծանոթ եմ սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին. Պոմպեո
ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն հոկտենմբերի 2-ին, պատասխանելով լրագրողի հարցին նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալներ Ադրբեջան տեղափոխման հրապարակումներին։
«Ես նույնպես տեսել եմ այդ հաղորդագրությունը: Այս պահին միայն հետեւյալը կարող եմ ասել: Հուսով եմ ՝ դա ճիշտ չէ: Մենք տեսել ենք, թե ինչպես են Սիրիայի մարտական դիրքերից սիրիացի մարտիկները տեղափոխվում Լիբիա` ստեղծելով է անկայունություն, ավելի մեծ խառնաշփոթ, ավելի լուրջ ընդհարումներ, ավելի լայնածավալ ռազմական գործույուններ: Այս քալը նույն հետևանքները կունենա նաեւ Լեռնային Ղարաբաղում: Այնպես որ, հուսով եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Պոմպեոն։
Նա նշել է, որ այս կապակցությամբ հարցը պետք է ուղղել նախագահ Էրդողանին, թե ինչու է նա նման որոշում կայացրել, և ընդգծել, որ Վաշինգոտնն ունի բավականին հետևողական տեսակետ այս կապակցությամբ:
«Երբ տիրում է խառնաշփոթ, երբ առկա է քաղաքական էթնիկական լարվածություն, որը աճում է այս սահմաններում երկարատև հակամարտության արդյունքում, այն միջազգայնացնելով, երրորդ կողմի՝ զենքի, զինամթերքի, նույնիսկ պարզապես խորհրդականների տրամադրումը, ավելի է բարդացնում իրավիճակը, մեծացնում մարդկային կորուստների ռիսկը և նվազեցնում խաղաղության հնարավորությունը»,- շեշտել է պետքարտուղարը:
«Մենք սա անշուշտ հաղորդել ենք ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին ու Թուրքիային: Ես ծանոթացել եմ ԵՄ-ից հնչած ուղերձներին, և Խորվաթիայի վարչապետն ինձ ասաց նույն բանը: Դա այն ուղերձն էր, որը Եվրամիությունը ուղղեց Թուրքիային երեկ կայացած հանդիպման ժամանակ»,- ասել է Պոմպեոն:
Կարծիքներ