Արայիկ Հարությունյանը կմասնակցի Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Արայիկ Հարությունյանը Մոսկվայում մասնակցելու է լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությանը:
Հիշեցնենք՝ ֆուտբոլի օլիմպիական չեմպիոն, Մոսկվայի «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը մահացել է կյանքի 100-րդ տարում:
Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ակնառու նվաճումների համար «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարգևատրել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։


Կարծիքներ