Ջերմուկի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է

Ջերմուկի ճանապարհին մեքենան ձորն է գլորվել. 38-ամյա վարորդը մահացել է

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17։09-ի սահմաններում Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին «Hyundai Galloper» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1983 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 100 մ):Վարորդը տեղում մահացել է։

Այս մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին պատգարակով դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում