Նիդեռլանդները Ուկրաինային մատակարարել է 28 «Վիկինգ» ուղևորատար ամենագնաց մեքենա
Նիդեռլանդները Ուկրաինային են փոխանցել 28 «Վիկինգ» մակնիշի ամենագնաց մեքենաներ: Այս մասին X-ում հայտնել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։
«Ուկրաինան հրատապ կարիք ունի մեր օգնության», - նշել է նա: Նախարարի խոսքով՝ ուկրաինացի զինվորները նախկինում վերապատրաստվել են Նիդեռլանդների ծովային հետեւակի կորպուսի կողմից։
Ինչպես հունիսի կեսերին հայտնել է պաշտպանության նախարարությունը, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Նիդեռլանդների կողմից Ուկրաինային տրամադրված օգնության ընդհանուր ծավալը կազմել է 3,1 միլիարդ եվրո։
Կարծիքներ