Զանգվածային ջրհեղեղներ Ֆրանսիայում. կա զոհ
Ֆրանսիայի հարավ-արևմուտքում հորդառատ անձրևներն առաջացրել են զանգվածային ջրհեղեղներ, մեկ կին է զոհվել։ Հաղորդում է The Local-ը:
Օտ-Գարոնում և Արիեժում տեղումների ամսական նորման իջել է 2 օրում, Գարոն գետը դուրս է եկել ափերից։
Թուլուզում գետում ջրի մակարդակը նորմայից բարձր է եղել 4 մետր 31 սանտիմետրով։ Թուլուզից արևմուտք գտնվող Մերվիլ քաղաքում 70-ամյա կնոջը առվի մեջ խեղդված են գտել։
Թուլուզի շրջակայքում գտնվող մի շարք համայնքներում փակվել են դպրոցները, իսկ դպրոցական ավտոբուսների շարժը չեղարկվել է։
Թուլուզում մետրոյի մեկ կայարան փակվել է ջրհեղեղի պատճառով։ Ամբողջությամբ հեղեղվել են Թուլուզի և Լուրդ քաղաքի շրջակայքի մի շարք ճանապարհներ։
Թուլուզի Իլ դյու Ռամեր կղզու ուսանողական հանրակացարաններից հարյուրավոր մարդիկ տարհանվել են, իսկ շատերը ստիպված են եղել քնել մարզասրահում:
Կարծիքներ