Էրդողանի որոշմամբ Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ
Թուրքիայի պետական օրենքները հրապարակող Resmigazete–ն հրապարակել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի կողմից բանագնաց նշանակված Սերդար Քըլըչի հրամանը։
Resmigazete–ում նշված է, Էրդողանի որոշմամբ Սերդար Քըլըչը նշանակվել է Հայաստանում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ։
Մինչ այս Սերդար Քըլըչը որպես թուրքական կողմի բանագնաց է կոչվել ։
Նշենք, որ Սերդար Քըլըչը 2014-2021 թվականներին եղել է ԱՄՆ–ում Թուրքիայի դեսպանը եւ ակտիվ գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել ԱՄՆ Կոնգրեսում Հայկական բանաձեւերի տապալման աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաեւ հակահայկական միջոցառումներ եւ ակցիաներ կազմակերպել ԱՄՆ տարբեր քաղաքներում։
Կարծիքներ