Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ և 7906 էջ

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ  և  7906 էջ

Facebook-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ եւ  Instagram-ի 447 հաշիվ: Այս ցանցը ծագել է Ադրբեջանում եւ կենտրոնացած է հիմնականում ներքին լսարանի վրա, ասվում է ընկերության հայտարարության մեջ:

«Այս գործունեության հետեւում գտնվող անձինք օգտագործել են կեղծ հաշիվներ, որոնց մի մասն արդեն հայտնաբերվել եւ արգելափակվել է մեր ավտոմատացված համակարգերի կողմից: Նրանք հիմնականում ապավինել են վավեր հաշիվներին, որպեսզի ստեղծեն օգտատերերի պրոֆիլներ՝ օգտագործելով շինծու անուններ եւ պատկերներ, որպեսզի արհեստականորեն բարձրացնեն որոշակի իշխանամետ բովանդակության ժողովրդականությունը:

Այս ցանցը, կարծես, ստեղծվել է Ադրբեջանում մարդկանց էջերը կառավարելու համար՝ նպատակ ունենալով աջակցող եւ քննադատական մեկնաբանություններ թողնել միջազգային եւ տեղական լրատվամիջոցների, հասարակական գործիչների, այդ թվում՝ Ադրբեջանի ընդդիմության եւ իշխող կուսակցության էջերում՝ որոշակի տեսակետների լայն քննադատության եւ մյուսների աջակցության տպավորություն ստեղծելու համար:

Նրանց մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական եւ տարածաշրջանային նորություններին եւ իրադարձություններին, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրման ժամանակ Հայաստանի գործողություններին, նախագահ Իլհամ Ալիեւի եւ «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին: Նրանք քննադատել են նաեւ ընդդիմությանը, որի առաջնորդները մեղադրվել են դավաճանության մեջ, եւ հերքել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները:

Մենք հայտնաբերել ենք այս ցանցը տարածաշրջանում կեղծ ակտիվության կասկածների վերաբերյալ ներքին հետաքննության ընթացքում: Մեր հետաքննությունն այս գործունեությունը կապում է «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական միության հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում