Ղրղզստանի նոր նախագահի ընտրությունները կկայանան մոտավորապես 2021 թվականի հունվարի 17-ին
Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին: Հոկտեմբերի 16-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել Է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Նուրժան Շայլդաբեկովան:
«Վաղաժամկետ նախագահական ընտրությունները (այստեղ եւ այսուհետեւ խոսքը վերաբերում Է օրվան – ծանոթ. ՏԱՍՍ) նշանակում Է Ժոգորկու Կենեշը (խորհրդարանը)»,- ասել Է նա: ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ ընտրություններն ըստ օրենքի պետք Է անցկացվեն պետության ղեկավարի պաշտոնաթողությունից հետո եռամսյա ժամկետում: «Մոտավորապես հունվարի 17-ին»,- նշել Է նա:
ԿԸՀ-ի ղեկավարի խոսքով՝ Ղրղզստանում կրկնական խորհրդարանական ընտրությունները պլանավորվում են դեկտեմբերի 20-ին:
Կարծիքներ