Ֆրանսիան մեկնաբանել է երկրում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին տեղեկությունը

Ֆրանսիան մեկնաբանել է երկրում կորոնավիրուսի նոր շտամի հայտնաբերման մասին տեղեկությունը

Ֆրանսիայի առողջապահական մարմինները նոյեմբերից հետաքննում են կորոնավիրուսի B.1.640 շտամը։ Այս մասին հայտնել է Առողջապահության ազգային գործակալության մամուլի ծառայությունը՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ մեկնաբանելու ավստրիական լրատվամիջոցների տեղեկատվությունը Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի այս տարբերակի հայտնաբերման վերաբերյալ։

«B.1.640 շտամը 2021 թվականի նոյեմբերից ուսումնասիրվել է Հանրային առողջապահության ազգային գործակալության կողմից»,- ասել է ներկայացուցիչը։

Միևնույն ժամանակ գործակալությունը շեշտել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսի մի շարք տարբերակներ են շրջանառվում, և պարբերաբար հայտնաբերվում են նոր մուտացիաներ»։

Իր հերթին, BFM հեռուստաալիքը  հաղորդել է, որ մինչ օրս քիչ տվյալներ են հավաքվել B.1.640-ի հատկությունների վերաբերյալ, քանի որ այս տարբերակով վարակման շատ քիչ դեպքեր են հայտնաբերվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում