Բավարիայում կորոնավիրուսի երկու նոր դեպք է հաստատվել
Մյունխենի «Բավարիայում» հաստատվել է COVID-19-ի երկու նոր դեպք։
Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը՝ հղում անելով գերմանական ակումբի մամուլի ծառայությանը, Կորոնավիրուսով են վարակվել կիսապաշտպան Լերոյ Սանեն և պաշտպան Դայո Ուպամեկանոն։
Ավելի վաղ նույն հիվանդության պատճառով շարքից դուրս էին մնացել Մանուել Նոյերը, Լուկա Էրնանդեսը, Կինգսլի Կոմանը, Կորենտեն Տոլիսոն, Քրիս Ռիչարդսը և Կուասի Նյանզուն։
Կարծիքներ