Սպիտակ տունը հստակեցրել է ԱՄՆ նախագահի ընտրությունների ամսաթիվը
ԱՄՆ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Մարկ Մեդոուզը նշել է ընտրությունների ամսաթիվը՝ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունները հետաձգելու առաջարկից հետո, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ընտրությունները կանցկացնենք նոյեմբերի 3-ին, և նախագահը կհաղթի»,- ասել է նա:
Հուլիսի 30-ին Թրամփն ասել էր, որ ճիշտ կլինի նախագահական ընտրությունները հետաձգել՝ COVID-19-ի սպառնալիքի պատճառով փոստային քվեարկությունից խուսափելու համար: Նա Twitter-ում գրել էր, որ 2020-ին փոստային քվեարկությունը կարող է հանգեցնել պատմության մեջ ամենաանարժանահավատ և կեղծ ընտրություններին:
Կարծիքներ