Նիդերլանդների երեք քաղաքներում «հակակորոնավիրուսային» բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Նիդեռլանդների երեք քաղաքներում մի քանի հարյուր մարդ է բողոքի ցույցի դուրս եկել ընդդեմ կորոնավիրուսի համավարակի պատճառով մտցված կարանտինային սահմանափակումների:
Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա Պրավդան»՝ հղում անելով Le Soir- ին:
Ամստերդամում, Գրոնինգենում և Էնշեդեում մի քանի հարյուր մարդ դուրս են եկել բողոքելու «կորոնավիրուսային» սահմանափակումների դեմ:
Ամենախոշորը Գրոնինգենի ցույցն է եղել․ այստեղ մոտ 200 ցուցարարներ են հավաքվել։
Ամստերդամում ցույցին մի քանի տասնյակ մարդ է հավաքվել Թանգարանների հրապարակում: Մոտ 40 մարդ Էնշեդեում է հավաքվել։
Ակցիայի մասնակիցները իրենց հետ պաստառներ են բերել՝ «Հանուն արտակարգ միջոցների դեմ ազատության», «Կառավարությունը թքած ունի մեր ազատությունների վրա», «Սա չպետք է նոր նորմա դառնա» մակագրություններով, կարգախոսներ են եղել նաև ընդդեմ 5G տեխնոլոգիայի:
Ցույցերի ընթացքում ոստիկանների հետ բախումներ չեն եղել։
Վերջին օրերին երկրում հիվանդության դեպքերի թվի աճ է նկատվում: Կորոնավիրուսի հաստատված 431 նոր դեպքերի երեկվա ցուցանիշն ամենաբարձրն է եղել մայիսի սկզբից ի վեր:
Կարծիքներ