ԱՄՆ-ում հայց են հարուցել Apple-ի դեմ

ԱՄՆ-ում հայց են հարուցել Apple-ի դեմ

Ամերիկացին դատական հայց Է հարուցել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով սմարթֆոնների համար խաղերի շուկայի մենաշնորհացման մեջ: Հայցային գանգատը հոկտեմբերի 8-ին ստացվել Է Կալիֆոռնիայի Հյուսիսային օկրուգի ԱՄՆ-ի դատարանի բազայում:

Հայցվորի պահանջները, որը ներկայացնում Է մի խումբ համախոհների, կապված են այն բանի հետ, որ Apple-ը, նրանց պնդմամբ, մենաշնորհացնում Է շարժական խաղերի շուկան իր Apple Arcade ծառայության հաշվին:

Դրա միջոցով օգտատերերը վճարովի բաժանորդագրման հիման վրա ստանում են շարժական խաղերից օգտվելու հնարավորություն: Հայցվորները պնդում են, որ ընկերությունը ծառայությունից օգտվելու հնարավորություն Է տրամադրում բարձրացված գնով: Ըստ որում այն իբր սպասարկյալներին զրկում Է ընտրությունից՝ նրանց հնարավորություն չընձեռելով օգտվելու այլ ընկերությունների համանման ծառայություններից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում