Թուրքական լիրան կրկին արժեզրկվել է և նոր ռեկորդ գրանցել
COVID-19-ի համավարակը շարունակում է բացասաբար ազդել Թուրքիայի արտարժույթի շուկայի վրա։
Օգոստոսի 6-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կրկին արժեզրկվել է՝ կազմելով 7․2775: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 8․60 թուրքական լիրայի փոխարժեք։
Այս ցուցանիշները նոր ռեկորդ են թուրքական լիրայի պատմության մեջ։
Նշվում է, որ տարեսկզբից մինչև օրս թուրքական լիրան ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 19%-ով։
Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերությունների լարման և տնտեսական որոշակի պատժամիջոցների ֆոնին 2018թ.-ի օգոստոսին 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան կազմել էր 6.89 և դա մինչ այժմ համարվում էր արժեզրկման գագաթնակետը։ Սակայն արժեզրկման հաջորդ ռեկորդը գրանցվել էր 2020թ․ մայիսի 7-ին, երբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ սահմանվել է 7․24 լիրայի փոխարժեք։ Իսկ եվրոյի նկատմամբ թուրքական լիրայի նմանատիպ ռեկորդային արժեզրկում գրանցվել էր 2018թ․ օգոստոսի 13-ին՝ 1 եվրոն 7․85 լիրա հարաբերակցությամբ։
Կարծիքներ