Բեյրութում պայթյունի գործով նավահանգստի 16 աշխատակից է ձերբակալվել
Բեյրութում պայթյունի գործով ձերբակալվել է Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստի 16 աշխատակից: Այս մասին Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը հայտնել է ռազմական դատարանի ներկայացուցիչ, գործող դատավոր Ֆադի Աքիքին:
«Զինվորական դատախազությունն ավարտում է Բեյրութի նավահանգստում գտնվող 12-րդ հանգարում տեղի ունեցած մահացու պայթյունի հետաքննության նախնական փուլը: Հարցաքննվել է ավելի քան 18 անձ` նավահանգստի վարչակազմից եւ մաքսատան աշխատակազմից, նրանցից, ով պահեստում վերանորոգում էր իրականացնում եւ պահում էր այնտեղ պայթուցիկ նյութը: Այս պահի դրությամբ ձերբակալվածների թիվը 16 մարդ է կազմում»,- ասաց Աքիքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ էր պայթել, ինչի հետեւանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, վիրավորվել է մոտ 5000-ը:
Կարծիքներ