Արարատ համայնքում ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ

Արարատ համայնքում ընթանում են փողոցների ասֆալտապատման աշխատանքներ

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արարատ համայնքում ասֆալտապատվում են հետևյալ փողոցերը՝ Կայարանային, Կայարանային նրբանցք, Գայի (հատված), Իսակով, Իսահակյան (հատված), Շ. Գրիգորյան, Սայաթ-Նովա, Օղակաձև, Արարատյան, Պ. Սևակ (հատված), Հաղթանակի (հատված), Րաֆֆի (հատված), Թևոսյան, Կոլխոզնիկների (հատված):

Արարատի մարզպետարանը հայտնում է, որ ծրագիրը շարունակական է՝ ընդհանուրը 304 միլիոն դրամ արժեքով, որից շուրջ 174 միլիոնը՝ այս տարվա ծրագրով:

Աշխատանքներն իրականացվում են Կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ 30%-70% մասնաբաժնով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում