Մենք հերոսական ժամանակաշրջանում ենք ապրում, հերոսների հետ,հերոսների կողքին. Գևորգ Խուրշուդյան

Մենք հերոսական ժամանակաշրջանում ենք ապրում, հերոսների հետ,հերոսների կողքին. Գևորգ Խուրշուդյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Խուրշուդյանն իր էջում գրում է․

Երեկ ծանոթներիցս մեկն էր եկել առաջնագծից ու տղերքի հերոսություններից էր պատմում: Այսօր էլ մանկության ընկերս է եկել: Ընկերս ասում է՝ Գև , ես սենց բան դեռ չեմ տեսել, էսքան դուխ, էսքան նվիրում ոչ մի տեղ երբեք չեմ տեսել,մտածում էի մենակ կինոներում են լինում սենց: Ընկերս ասում է , որ 18 տարեկան տղերք են, բայց դուխները հասնում է երկինք, նենց են կռվում հողի ամեն մի սանտիմետրի համար, կարծես էդ մի կտոր հողն է իրենց հայերնիքը: Ասում ա՝ անգամ չէին թողնում առաջնագիծ գնայինք. այ էդքան ուժեղ տղերք ունենք հիմա սահմանին կանգնած: Հա ու իրենք երեխաներ չեն, իրենք առյուծներ են, որոնք ամբողջ աշխարհին ցույց են տալիս, թե ինչպես պիտի սիրեն հայրենիքը:

Ընկերս պատմում էր, իմ մեջ ադրենալինը ինձ արդեն սպանում էր, այ էդքան դուխա բերել հետը սահմանից:

Մենք հերոսական ժամանակաշրջանում ենք ապրում, հերոսների հետ,հերոսների կողքին:

Աստված պահապան ձեզ տղերք...

#Հաղթելուենք

Հետևեք մեզ նաև Տելեգրամում