Նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել. Ալեն Սիմոնյան

Նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել. Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

Սենց նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել: Գիտեմ, որ առաջնագծում սա շատերը արդեն կարդացել են: Բաց նամակ հային Ի՞նչ անել։ Կռվել: Աֆղանստանի պատերազմի հարյուրավոր ժամեր վիդեոներ կան: Աֆղանցին կռվել է ժամանակի ամենահզոր բանակի դեմ: Որը կռվել է էն ժամանակվա գերժամանակակից զենքերով: Աֆղանցին չի ասել, հրետանին թող ավելի տոչնի խփի, որ կռիվ տամ: Որովհետեւ աֆղանցին հրետանի չի ունեցել: Ունեցել է՝ ավտոմատ ու կամք: Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ավելի հզոր լինել, քան Սովետը, կամ Ամերիկան, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկը Աֆղանստանին, մյուսը՝ Վիետնամին: Հա, կասեք՝ Վիետնամը Սովետի աջակցությունն ուներ, Աֆղանստանն էլ՝ Ամերիկայի: Նրանք ոչ թե աջակցություն ունեին, դրա համար կռվեցին, այլ կռվեցին, դրա համար աջակցություն ունեցան: Էսօր Հայաստանն ու Արցախը էնքան զենք ունեն, որ երբեք չեն ունեցել: Ատոմային ռումբ, ճիշտ ա, չունենք: Բայրաքթար, ճիշտ ա չունենք: Ինչպես աֆղանցին ՄԻԳ ու Սու չունեին: Բայց մեռնելով էլ լինի՝ հողը պիտի պահենք: Մեր ինժեներները մեռնելով էլ լինի, պիտի հակաբայրաքթարը գտնեն ու մեր կործանարար զենքը ստեղծեն: Ու կստեղծեն: Ու քանի չեն ստեղծել՝ եղանով էլ լինի, հողը պիտի պահենք: Եթե պետք է՝ պիտի արթնացնես քո միջի գազանին, որովհետեւ քո առաջ գազան է կանգնած: Քո քաղաքակրթությունը պաշտպանելու համար գազան դարձիր, որը բութ է վախի, ցավի նկատմամբ: Եթե վախենում ես՝ ավելի գազանացիր: Եթե խելամիտ ես՝ կամքով պնդացիր: Արթնացրու քո միջի գազանին ու դաժան եղիր առաջինը ինքդ քո նկատմամբ: Մինչեւ ինքդ քեզ չսպանես, թշնամուն չես կարա սպանես: Կռվիր այնպես, ասես մեռել ես վաղուց: Ու կհաղթես, տարբերակ չունես՝ ու կհաղթես: Հայ 

Ալեն Սիմոնյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում