Քիմ Քարդաշյանը՝ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու մասին
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի կողմից «Հայկական ջարդեր» խորագիրը «Հայոց Ցեղասպանություն» եզրույթով անվանափոխելու հայտարարությանն արձագանքել է ինսթագրամյան իր էջի «Սթորիզ» բաժնում գրառմամբ՝ այդ իրադարձությունն իր «ծննդյան լավագույն նվերն» անվանելով:
«Այսօր Միացյալ Նահանգների Կոնգրեսի գրադարանը հայտարարեց, որ արդեն կօգտագործի… «Հայոց ցեղասպանություն» խորագիրը: Այս նշանակալի լուրը հայտարարվեց Միացյալ Նահանգների Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց մեկ տարի անց, Արցախի հայերի վրա կատարված կործանարար հարձակումների ֆոնին»,- գրել է նա:
Քարդաշյանը շնորհակալություն է հայտնելել Կոնգրեսի գրադարանի բոլոր աշխատակիցներին, Կոնգրեսի անդամներին, Հայ ազգային կոմիտեին և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի գրադարանին կատարված աշխատանքի համար՝ նշելով, որ աղոթում են բոլոր տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնք տուժել են պատերազմի պատճառով:
«Մենք մեկ համընդհանուր ազգ ենք»,- գրել է նա:
Կարծիքներ